«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ինտերից» կրած պարտությունից հետո (0-2) կիսվել է իր կարծիքով․
««Ինտերը» մեզնից լավ խաղաց: Քիչ հնարավորություններով երկու գոլ խփեց մրցակիցը։
Նույնքան հնարավորություն մենք ստեղծեցինք, բայց գոլ չխփեցինք: Այդպես էլ անցավ հանդիպումը։ Սա ֆուտբոլի մի մասն է:
Երբեմն նաև պատահում է, որ մենք պարտվում ենք»,- Շմիդտի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































