Ավտոբուսի վարորդը, որը «Ռուբինին» տեղափոխել է «Նիժնի Նովգորոդ» մարզադաշտ Ռուսաստանի Պրեմիեր-իգայի 20-րդ տուրի՝ «Տամբովի» հետ խաղին, 50 րոպե ուշացումով է տեղ հասել, քանի որ շփոթել է մարզադաշտերը:
Հատկանշական է, որ մեկ օր առաջ վարորդը թիմին ճիշտ ստադիոն էր տարել՝ հետխաղային մարզման: Նշվում է, որ ճանապարհին վարորդը վիճել է «Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու հետ: Արդյունքում թիմը խաղին մեծ ուշացումով է հասել:
«Տամբովը» 19 տուրից հետո 21 միավոր է վաստակել ու Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Կազանի «Ռուբինը» 19 միավորով 15-րդ տեղում է: