«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2-0) իր կարծիքով.
«Մեր թիմը հիանալի խաղ ցուցադրեց շատ ուժեղ մրցակցի դեմ և դժվարին մարզադաշտում: Սակայն մենք տեղյակ ենք, որ սա ընդամենը մեկ խաղ է, քանի որ «Բենֆիկան» արդեն ցույց է տվել, որ կարող է լավ խաղալ արտագնա խաղում։
Մեզ ևս մեկ հիանալի խաղ է պետք՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Խաղից առաջ հույսեր ունեի, քանի որ վերջին հանդիպումներում թիմը իրեն լավ դրսևորեց և միշտ շատ պահեր էր ստեղծում, նույնիսկ երբ մենք չէինք հաղթում»,- մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։