«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Սա իսկապես լավ խաղ էր Չեմպիոնների լիգայի բարձրակարգ թիմերի միջև: 55-60 րոպեների ընթացքում խաղը հավասարվեց.:
Անհավանական գոլ խփեց Ռոդրին, բայց մենք չկարողացանք հաջող հանես գալ Մուսիալայի ու Գնաբրիի եզրերում։ Երկրորդ խաղակեսի սկզբում մրցակիցն ավելի լավն էր, շանսեր ունեին։ Բայց դրանից հետո մենք ինչ-որ բան փոխեցինք, իսկ խաղի վերջին հատվածում ավելի լավ էինք գործում։
Սա անհավանական արդյունք է, բայց ես գիտեմ, թե ինչ է նշանակում խաղալ Մյունխենում: Մենք պետք է ինչ-որ նոր բան անենք, որպեսզի այդքան չտուժենք մրցակցի վարպետությունից, և կփորձենք դա անել»,- BBC-ին ասել է Գվարդիոլան: