Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում առաջին խաղում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
51-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան։
82-րդ րոպեին պորտուգալական թիմի կիսապաշտպան Ժոաու Մարիուն ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչի արդյունքում մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց հյուրերի հարձակվող Ռոմելու Լուկակուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին։
























































