Ինչպես տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Յուլիան Բրանդտի հետ։
26-ամյա Բրանդտը ևս երկու մրցաշրջան կմնա դորտմունդյան թիմում:
Բունդեսլիգայի 27-րդ տուրից հետո «Բորուսիան» 56 միավորով 2-րդ տեղում է: