«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Արյեն Ռոբենը կատակով առաջարկել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին իրեն թիմ հրավիրել Չեմպիոնների լիգայի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումներից առաջ։
«Մանչեսթեր Սիթի»-«Բավարիա»… անկասկած` լավագույն խաղn է, որը կարող էր լինել եզրափակչում: Շատ հետաքրքիր է լինելու, անհամբերությամբ սպասում եմ այս հանդիպումներին։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ լավ էի խաղո՞ւմ.․․ «Բավարիան» պետք է նորից ինձ հետ պայմանագիր կնքի, Թոմաս Տուխելը ցանկացած պահի կարող է զանգահարել ինձ (ծիծաղում է): Չէ, կատակները մի կողմ, սա արդեն հնարավոր չէ։
Ես հիմնականում լավ հիշողություններ ունեմ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերից: Առաջին բանը, որ գալիս է մտքում, 2013 թվականին Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» արտագնա հաղթանակն է 3-1 հաշվով: Մենք բացարձակապես բարձրակարգ հանդիպում անցկացրինք։ Ընդհանրապես, Անգլիայում լավ մթնոլորտ է, այնտեղ հանդիպումները միշտ առանձնահատուկ են»,- Ռոբենին է մեջբերում Bayern&Germany-ն։