«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իր թիմի մրցակցի՝ «Բենֆիկայի» մասին։
Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին Լիսաբոնում, պատասխան հանդիպումը՝ ապրիլի 19-ին՝ Միլանում։
«Բենֆիկան», ինչպես «Պորտուն», գերիշխում է Պորտուգալիայում, նրանք հիանալի թիմ են։ Այս հանդիպումներում մենք պետք է գրոհենք ու պաշտպանվենք, իսկ հաջողության հասնելու համար պետք է գործի դնել մեր գլուխն ու սիրտը։
«Բենֆիկան» շատ լավ խաղացողներ ունի, նրանք կարողանում են վերահսկել տարածությունը թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Մեզնից առավելագույն նվիրում կպահանջվի»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է «Ինտերի» գլխավոր մարզիչը։
























































