Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ (0-0):
Կատալոնական ակումբը շարունակում է մնալ երրորդ թիմը եվրոպական թոփ-5 լիգաներում, որն այս մրցաշրջանում չի պարտվել առաջնության տնային խաղում:
«Բարսելոնան» տարել է 11 հաղթանակ և 3 ոչ-ոքի:
Այս մրցաշրջանում տնային հանդիպումներում անպարտելի են նաև Մյունխենի «Բավարիան» և Բեռլինի «Յունիոնը»: