Գերմանիայի Ռեգիոնալլիգայի 31-րդ տուրում «Բավարիա 2» 3։1 հաշվով հաղթեց «Վակկերին»։
Տանտերերի կազմում 18-րդ րոպեին հաշիվը բացեց Արիժոն Իբրահիմովիչը։ 63-րդ րոպեին հյուրերը հավասարեցրեցին խաղի հաշիվը։
79-րդ րոպեին «Բավարիա 2»-ին առաջ մղեց Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ Լեոն Ռանոսը։
7 րոպե անց Սեգբե Ազանկպոն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը։ «Բավարիա 2»-ը
57 միավորով 4-րդ տեղում է։