«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ վաղը կայանալիք խաղի սպասելիքներով, որը կկայանա «Էթիհադ» մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակում։
«Մանչեսթեր Սիթին» շատ ուժեղ թիմ է, որն ունի շատ որակյալ կազմ։ Պետք է թիմային լավ աշխատանք կատարենք նրանց դեմ խաղում։
Մենք արդեն հաջողությամբ պաշտպանվել ենք ՊՍԺ-ի դեմ խաղում և ոչ մի գոլ բաց չենք թողել Նեյմարի, Մեսսիի և Մբապեի պես ֆուտբոլիստներ ունեցող թիմից»,- ասել է դե Լիխտը «Բավարիայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ դե Լիխտը իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում «Բավարիայի» կազմում՝ Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվելուց հետո: