Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան այս ամառ կլինի մի շարք թոփ ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը: Այս մասին հայտնում է Relevo հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» ուսումնասիրում է Կամադային ձեռք բերելու հնարավորությունը և արդեն սկսել է բանակցությունները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Ճապոնացի կիսապաշտպանի նկատմամբ ավելի վաղ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան», «Տոտենհեմը» և «Սևիլյան»։ Իսկ այժմ այս տրանսֆերային մրցավազքին միացել են Մյունխենի «Բավարիան» և «Լիվերպուլը»:
26-ամյա ճապոնացու պայմանագիրը «Այնտրախտի» հետ ավարտվում է այս տարվա հունիսին։ Կամադան որոշել է չերկարաձգել պայմանագիրը Ֆրանկֆուրտյան ակումբի հետ։ Հենց դա էլ գլխավոր պատճառն է, որ այդքան ակումբ հետաքրքրված է նրա ծառայություններով, քանի որ ճապոնացին նոր ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Այնտրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։