Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարել է, որ աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Մրցաշարը պետք է կայանար մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Փետրվարի 26-ին Ռումինիայի տարածքում նոր կորոնավիրուսի վարակման առաջին դեպքն է գրանցվել, երկու օր անց հայտնի դարձավ հիվանդության ևս երկու դեպք:
Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85184-ի: 2924 մարդ մահացել է: