ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի քառորդ եզրափակիչ փուլի մեկնարկային հանդիպումների մրցավարական թիմերի կազմերը։
Անգլիայի և Գերմանիայի գործող չեմպիոններ «Մանչեսթեր Սիթիի» և «Բավարիայի» մասնակցությամբ հանդիպումը վստահված է Իսպանիայի ներկայացուցիչ Խեսուս Ժիլ Մանսանոյին։ Այս շաբաթ նա սպասարկել էր «Բարսելոնա»-«Ռեալ» Էլ Կլասիկոն (0-4):
Երեքշաբթի օրը Լիսաբոնում կկայանա հանդիպումը պորտուգալական «Բենֆիկայի» և միլանյան «Ինտերի» միջև, որը կսպասարկի անգլիական մրցավարական թիմը՝ Մայքլ Օլիվերի գլխավորությամբ։
Երկու խաղերն էլ կանցկացվեն երեքշաբթի օրը և կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին: