«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «Ֆրայբուրգի» նկատմամբ տարած հաղթանակը։
Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում մյունխենցիները հաղթեցին 1։0 հաշվով։
«Մենք գիտեինք, որ դժվար խաղ է լինելու: Նրանք տանը անպարտելի էին 12 խաղ, իսկ շաբաթվա կեսին հաղթեցին մեզ Գավաթում:
Ի վերջո, կարծում եմ, որ արժանի հաղթանակ էր։ Երկու խաղակեսերում էլ լավ պահեր ունեցանք։ Ուրախ եմ, որ հաղթեցինք և դարպասը չոր պահեցինք: Դա շատ կարևոր էր»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։