«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Յուլիան Նագելսմանի հեռացումը Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Լեհ ֆուտբոլիստն ասել է, որ իր համար անակնկալ էր մյունխենցիների ղեկավարության նման որոշումը։
«Նագելսմանի հեռացումն ինձ համար անակնկալ էր։ Չեմպիոնների լիգան հիանալի էր ընթանում «Բավարիայի» համար: Նրանք խաղում էին Բունդեսլիգայում, գուցե ոչ այն մակարդակով, ինչ ցանկանում էին, բայց տիտղոսը դեռ մոտ էր»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։
Նագելսմանի գլխավորությամբ «Բավարիան» այս մրցաշրջանում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ՝ մրցաշարում ոչ մի խաղում պարտվելով։ Մասնագետին հեռացնելու պահին մյունխենյան թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում էր՝ մեկ միավորով զիջելով առաջաատար Դորտմունդի «Բորուսիային»։