ՊՍԺ-ի ֆուտբոլային խորհրդական Լուիշ Կամպուշը ցանկանում է ճնշում գործադրել թիմի մի քանի ֆուտբոլիստների վրա, որպեսզի նրանք նոր պայմանագրեր կնքեն փարիզյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կամպուշը ցանկանում է հասնել նրան, որ ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրերի կնքվեն՝ սպառնալով, որ ՊՍԺ-ն կբաժանվի նրանցից։ Ենթադրաբար, խոսքը կիսապաշտպաններ Վիտինյայի, Կառլոս Սոլերի, Ռենատու Սանչեսի, Ֆաբիան Ռուիսի, պաշտպաններ Խուան Բերնատի ու Սերխիո Ռամոսի , և հարձակվողներ Ուգո Էկիտիկեի ու Լիոնել Մեսսիի մասին է։
Ֆրանսիական Լիգա 1-ի այս մրցաշրջանում ՊՍԺ-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ անցկացրած 29 խաղից հետո վաստակելով 66 միավոր։ Մոտակա հետապնդողին փարիզցիները գերազանցում են 6 միավորով։
























































