Այսօր՝ ապրիլի 5-ին, կայացավ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «ՌԲ Լայպցիգ»- Դորտմունդի «Բորուսիա» հանդիպումը։
Լայպցիգում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Առաջին գոլը 22-րդ րոպեին խփեց «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները։ Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին տանտերերի պաշտպան Վիլի Օրբանը ձևակերպեց վերջնական հաշիվը։
Ավելի վաղ մրցաշարի կիսաեզրափակիչ էին դուրս եկել «Շտուտգարտը», «Ֆրայբուրգը» և «Այնտրախտը»։