Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի խաղում «Նյուրնբերգը» սեփական հարկի տակ ընդունել էր «Շտուտգարտին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման 83-րդ րոպեին հաղթական գնդակը խփեց «Շտուտգարտի» խաղացող Էնցո Միլաուն։
«Շտուտգարտը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա «ՌԲ Լայպցիգ» — «Բորուսիա Դ» զույգի հաղթողի հետ։ Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն «Այնտրախտն» ու «Ֆրայբուրգը»։