«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ է դարձել։
Պորտուգալացի հարձակվողը Սաուդյան Արաբիայի առաջնության «Ալ-Ադալհայի» դեմ խաղում խփած գնդակներով աչքի է ընկել 40-րդ և 66-րդ րոպեներին։ Ավելի վաղ 38-ամյա ֆուտբոլիստը երկու գոլի հեղինակ էր դարձել Եվրո-2024-ի ընտրական փուլում Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի հետ հանդիպումներում:
Վերջին անգամ նա նվազագույնը երկու գոլով հանդիպումների շարք է անցկացրել 2018 թվականին. մարտին, խաղալով «Ռեալի» կազմում, նա երկու գոլ է խփել «Էյբարի», չորս գոլ՝ «Ժիրոնայի» դեմ խաղերում, իսկ հետո Պորտուգալիայի հավաքականի կազմում դուբլ է ձևակերպել Եգիպտոսի հետ ընկերական խաղում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2022 թվականի դեկտեմբերի վերջին է պայմանագիր ստորագրել «Ալ-Նասրի» հետ: Ըստ տարբեր տեղեկությունների՝ 37-ամյա պորտուգալացին յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա մոտ 200 միլիոն եվրո, իսկ ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է 2,5 տարով։
























































