Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպման մասին՝ նշելով, որ «քաղաքացիներին» ավելի ուժեղ մրցակից է համարում, քան «Պարի Սեն Ժերմենը», որի հետ «Բավարիան» խաղացել է մրցաշարի 1/8 եզրափակիչում։ .
«Չենք կարող ասել, որ պետք է հաղթենք Չեմպիոնների լիգան: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել, բայց դա այն չէ, որ կարելի է ծրագրել։ Այժմ մենք պետք է հանդիպենք մրցակցի հետ, ով, իմ կարծիքով, նույնիսկ ավելի ուժեղ է, քան ՊՍԺ-ն։ Նրանք դա ցույց տվեցին «Լիվերպուլի» հետ խաղում, որում Հոլանդը նույնիսկ չխաղաց»,- Կանին մեջբերում է Bild TV-ն:
«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին։
























































