«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարծում է, որ պաշտպան Ժոաո Կանսելոն ունակ է բարձր մակարդակով խաղալու։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները չեն գնի 28-ամյա խաղացողին «Մանչեսթեր Սիթիից» 70 միլիոն եվրոյով։
«Ինձ դուր է գալիս Կանսելոն: Նա ունի վարպետության ամենաբարձր մակարդակը, երկու ոտքերն էլ աշխատում են, նա գիտի, թե ինչպես խաղալ փոխանցումներով: Ես ավելի քան ուրախ եմ, որ նա այստեղ է: Նա մեզ պետք կգա։ Համոզված եմ, որ նա ի վիճակի է մեզ համար բարձր մակարդակով խաղալ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մարտի 24-ին «Բավարիան» հայտարարեց Յուլիան Նագելսմանին աշխատանքից հեռացնելու և Տուխելին ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
























































