ՖԻՖԱ-ն որոշել է Պերուի ֆուտբոլի ֆեդերացիայից հետ վերցնել 2023 թվականին աշխարհի երիտասարդական առաջնությունը (մինչև 17 տարեկան) անցկացնելու իրավունքը։
«Այս որոշումն ընդունվել է այն պատճառով, որ հյուրընկալող երկիրը չկարողացավ կատարել իր պարտավորությունները՝ ստեղծելու ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են մրցաշարն ընդունելու համար», — ասվում է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ մրցաշարը առաջվա պես նախատեսված է 2023 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, սակայն այժմ այն կհյուրընկալի այլ երկիր։
























































