Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է Յուլիան Նագելսմանին «Չելսիում» աշխատանքի անցնելու հնարավոր տարբերակի վերաբերյալ խորհուրդներ տալու մասին հարցին:
«Յուլիանը չի պատրաստվում ինձ հարցնել, քանի որ նրան պետք չէ իմ խորհուրդը: Երեկ ես իմ բջջային հեռախոսով ստացա Փոթերի հեռացման մասին լուրը՝ push notification-ի տեսքով»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ «Բավարիայի» մարզիչը մեկնաբանել էր լոնդոնյան ակումբի սեփականատերերի՝ Փոթերին հեռացնելու որոշումը․ «Ինձ, իսկապես, շատ էր դուր գալիս «Չելսին», ես այնտեղ շատ ընկերներ ձեռք բերեցի ողջ կյանքի համար: Բայց ակումբը շատ է փոխվել, ուստի այդ որոշումն ինձ մոտ այնքան էլ շատ էմոցիաներ չառաջացրեց»: