Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Ռամի Բենսեբինին Մենխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»։
Մի քանի օր առաջ 27-ամյա պաշտպան Ռամի Բենսեբինին պայմանագիր է կնքել դորտմունդցիների հետ, հայտնում է Sky Sport-ը։
Բենսեբինին նոր ակումբին կմիանա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ ազատ գործակալի կարգավիճակով. նրա պայմանագիրը Գլադբախի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում ալժիրցին Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 20 մլն եվրո։
























































