Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» մարզական տնօրեն Մարկուս Կրյոշեն հաստատել է, որ կիսապաշտպան Դաիչի Կամադան կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ ճապոնացու պայմանագիրն «Արծիվների» հետ ավարտվում է այս ամառ:
«Իրավիճակն այնպիսին է, որ Կամադան, ամենայն հավանականությամբ, կլքի մեզ մրցաշրջանի վերջում»,- Կրյոշեի խոսքերն է մեջբերում ZDF Sportstudio-ն։
Կամադայի կարիերան շարունակելու ամենահավանական տարբերակը Դորտմունդի «Բորուսիան» է, որը շարունակում է բանակցել ֆուտբոլիստի հետ պայմանագրի շուրջ։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։