Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն ընդգրկվել է MLS-ի տուրի խորհրդանշական հավաքականում՝ ըստ WhoScored-ի։
Կիրակի «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ջախջախեց «Ռեալ Սոլթ Լեյքին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 4-0 հաշվով հաղթանակով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 74-րդ րոպեին։ Հայ հարձակվող այս խաղում դարձավ գոլի (11մ) և գոլային փոխանցման հեղինակ։
Սելարայանն ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում ըստ WhoScored-ի՝ ստանալով 8,7 վարկանիշային միավոր հեղինակավոր պորտալի կողմից։

























































