Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում «Կրասնոդարը» հաղթեց «Խիմկիին»։
Հանդիպումն ավարտվել է 6-0 հաշվով։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ժոաո Բատչին: 27-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Վիտալի Լիստովը, իսկ երկրորդ խաղակեսում մերձմոսկովյան ակումբը 5 գոլ բաց թողեց։
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկական գոլ խփեցին Կադին, Ալեքսեյ Իոնովը և Նիկիտա Կրիվցովը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 58-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» 32 միավորով բարձրացավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։
























































