ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է MLS տեղափոխվելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի հավաքականի նախկին դարպասապահ, այժմ MLS-ի վերլուծաբան Շիփ Մեսինգը։
«Մեսսիի տեղափոխությունը MLS տեղի կունենա և դա տեղի կունենա շուտով», – ասել է Մեսինգը MLS 360-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ MLS-ի բոլոր ակումբները պատրաստ են վճարել Մեսսիի աշխատավարձի մի մասը, եթե 35-ամյա արգենտինացին որոշի տեղափոխվել լիգայի ակումբներից մեկը։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Վերջերս «Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆայել Յուստեն ասել էր, որ կատալոնական ակումբը կապի մեջ է Մեսսիի հետ՝ արգենտինացու հնարավոր վերադարձի հարցով։