Արգենտինայի առաջնության 9-րդ տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվեց «Բարակաս Սենտրալին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Բոլոր գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։
«Բոկայի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը՝ փոխարինման դուրս գալով ընդմիջումից անմիջապես հետո։
Այս խաղից հետո Բալեկյանի թիմը 14 միավորով 7-րդն է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակում։