Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին խաղում ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Մյունխենցիները հաղթեցին 4-2 հաշվով։
13-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Կոբելը։ 5 րոպե անց Մյուլերը կրկնապատկեց այն, իսկ 23-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։ 51-րդ րոպեին Կոմանը խփեց մյունխենցիների 4-րդ գնդակը։
72-րդ րոպեին մրցավարի նշանակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Էմրե Ջանը՝ հաշիվը դարձնելով 4-1, իսկ խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին Մալենը կրճատեց հաշվի տարբերությունը։
Այս խաղից հետո «Բավարիան» 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 53 միավորով՝ 2-րդն է։