Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին որոշել է կարիերան շարունակելու առաջնահերթ տարբերակը:
Ըստ Sport1.de-ի՝ ֆրանսիացի հարձակվողին ավելի շատ հետաքրքրում է Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելը, քան ՊՍԺ-ում կամ «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերան շարունակելու տարբերակը:
Ռանդալը նախընտրում է խաղալ Գերմանիայի առաջնությունում, և այդ պատճառով նա չի ցանկանում փոխել առաջնությունը։ Բացի այդ, «Բավարիայում» խաղում են Կոլո-Մուանիի մի քանի հայրենակիցներ, որոնք կօգնեն նրան արագ հարմարվել նոր թիմին։
Մյունխենցիները կարող են գնել հարձակվողի տրանսֆերը, եթե նրա համար առաջարկեն առնվազն 100 միլիոն եվրո։
Կոլո-Մուանին Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: