Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացառիկ տորթ է նվեր ստացել իր ներկայիս ակումբից՝ «Ալ Նասրից»։
Այսպիսով, թիմի ղեկավարությունը շնորհավորել է 38-ամյա ռմբարկուին ազգային հավաքականների հանդիպումներում համաշխարհային ռեկորդի կապակցությամբ։
Կրիշտիանուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 197 հանդիպում՝ շրջանցելով Քուվեյթի հավաքականի ներկայացուցիչ Բադեր Ալ Մուտավային (196 խաղ):
Ռոնալդուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել է «Ալ Նասրի» կազմը։ Հարձակվողն ակումբի հետ պայմանագիր է կնքել երկուսուկես տարով։ Սաուդյան ակումբում նրա աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։