«Միլանի» նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «ռոսոներիների» և «Նապոլիի» միջև կայանալիք խաղի սպասելիքներով։
«Կարծում եմ, որ «Միլանը» լավ մարզավիճակում է և այս պահին ճիշտ թիմ ունի Չեմպիոնների լիգայի համար, որպեսզի նրանք կարողանան մեծ ռեսուրսներ ներդնել այս մրցաշարում: Այստեղ՝ Սան Պաոլոյում, ես գրազ եմ եկել իմ մարզիչների հետ որ «Միլանը» դուրս կգա հաջորդ փուլ: Նրանք կարող են մի փոքր տանջվել Նեապոլում, բայց «Սան Սիրոյում» կարող են շատ, շատ լավ արդյունքի հասնել:
Կարծում եմ՝ «Միլանը» կարող է երազել այս մրցաշրջանում եզրափակիչ դուրս գալու մասին»,- ասել է Պատոն AllMilan-ին տված հարցազրույցում:
Քառորդ եզրափակչի այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի կա՛մ «Ինտերի», կա՛մ «Բենֆիկայի» հետ, իսկ «Չելսին» և Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Սիթին» կհանդիպեն միմյանց հետ քառորդ եզրափակչի մյուս խաղերում: