«Բայերը» համաձայնության է եկել բրազիլական «Ամերիկա» ակումբի պաշտպան Արտուրի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանական թիմը 20-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 7 միլիոն եվրո, մոտ օրերս նա բուժզննում կանցնի ու կստորագրի բոլոր փաստաթղթերը։ Տրանսֆերը կկայանա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Այս մրցաշրջանում Արտուրը «Ամերիկայի» կազմում անցկացրել է վեց խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Մարտի 25-ին ֆուտբոլիստը իր նորամուտը նշեց Բրազիլիայի հավաքականի կազմում Մարոկկոյի դեմ ընկերական խաղում (1-2):
























































