«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ուրախ է թուրինյան ակումբում:
«Ես ուրախ եմ: Ես Իտալիայի լավագույն ակումբում եմ, խաղում եմ լավագույն խաղացողների հետ: Գոհ եմ, որ անցած մրցաշրջանում մենք նվաճեցինք գավաթներ: Հուսով եմ, որ այս մրցաշրջանում մենք նույնպես կհասնենք հաղթանակների»,- մեջբերում է Ռոնալդուին Skysports-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոնալդուն մեկնաբանել էր իր պրոֆեսիոնալ կարիերայի 1000-րդ հանդիպումը: