Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով նախկինում հանդես է եկել «Բավարիայում», կիսվել է մյունխենյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Յուլիան Նագելսմանի հեռացման վերաբերյալ իր կարծիքով։
«Այն, ինչ տեղի ունեցավ, դա նորմալ չէ։ Ասացին, որ կաջակցեն, դա կլինի երկարաժամկետ նախագիծ, բայց եղավ հակառակը։
Եթե սա որոշում էր՝ հիմնված սպորտային ցուցանիշների վրա, ապա լավ, շարունակեք, մի պահ մեզ կստիպեք հավատալ, որ դա է պատճառը։
«Բավարիայի» ղեկավարության այսպիսի գործելաոճն այնքան էլ ճիշտ չէ»,- Կրոսին է մեջբերում Mundo Deportivo-ն։