Էրվե Ռենարը մոտ է Ֆրանսիայի կանանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ դառնալուն, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ 54-ամյա մասնագետի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին։
Մարտի 28-ին Ռենարը լքել է Սաուդյան Արաբիայի հավաքականը, որը գլխավորում էր 2019 թվականից։
Նախկինում Ռենարը մարզել է Մարոկկոյի, Կոտ դ’Իվուարի, Զամբիայի, Անգոլայի հավաքականները, իսկ ակումբային մակարդակով աշխատել է «Լիլում» և «Սոշոյում»։
























































