Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) «Քյոլնին» արգելել է տրանսֆերներ իրականացնել, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
Բունդեսլիգայի ակումբի կողմից նոր խաղացողներ ձեռք բերելու արգելքը կգործի առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում։ Պատժի պատճառ է դարձել սլովենացի հարձակվող Յակա Կուբեր Պոտոչնիկի տեղափոխությունը «Քյոլն»։
17-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարին ժամկետից շուտ խզել է պայմանագիրը «Օլիմպիայի» հետ, ուստի գերմանական ակումբը ստիպված չի եղել փոխհատուցում վճարել, և հաջորդ օրը պայմանագիր է կնքել «Քյոլնի» հետ։
Սլովենական ակումբը պնդում էր, որ «Քյոլնին» այդ պահին դրդել է 16-ամյա ֆուտբոլիստին հեռանալ, և բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ին։