ՊՍԺ-ն Կիլիան Մբապեին վճարում է ամսական 6 միլիոն եվրոորպես աշխատավարձ։ Հարձակվողը գլխավորել է Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը։
Վարկանիշը կազմվում է ամեն տարի L’Equipe-ի կողմից։
Թոփ 10-ը, ամբողջությամբ կազմված է փարիզյան ակումբի խաղացողներից.
Կիլիան Մբապե — ամսական 6 միլիոն եվրո;
Նեյմար — 3,675 մլն;
Լիոնել Մեսսի — 3,375 մլն;
Մարկինյոս և Մարկո Վերատի -1,2-ական միլիոն;
Աշրաֆ Հակիմի — 1,083 մլն;
Ջանլուիջի Դոնարումա -916 հազ.
Սերխիո Ռամոս — 791 հազ.
Խուան Բերնատ — 730 հազ.
Նորդի Մուկիելե — 700 հազ։
Վիսամ Բեն Յեդերը (Մոնակո, 650 հազար) 11-րդ տեղում է, Ջորդան Վերետուն (Մարսել, 550 հազար)՝ 13-րդ։ Լավագույն 15-ի մնացած խաղացողները նույնպես ՊՍԺ-ից են։
























































