Transfermarkt-ը թարմացրել է Բունդեսլիագյում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ջուդ Բելինգհեմը առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Նրա տրանսֆերային արժեքը հասել է 120 միլիոն եվրոյի։ Transfermarkt-ի տվյալներով՝ 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո «Բորուսիայի» կիսապաշտպանի արժեքը թանկացել է 10 միլիոն եվրոյով։
Անգլիացին այս ցուցանիշով աշխարհում երրորդ տեղը կիսում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ։ Այս ցուցակը գլխավորում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ, 180 մլն) և Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի, 170 մլն):
Գերմանիայում երկրորդ տեղում «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան է՝ 110 միլիոն եվրո (+10 միլիոն դեկտեմբերի համեմատ)։ «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը երրորդն է՝ 85 միլիոն (+15 միլիոն):
Հայաստանի հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը նվազել է 500 հազար եվրոյով և այմ կազմում է 2 մլն եվրո։