ESPN-ը կազմել է մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը (մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը)։
Ավելի քան 30 խաղացողներից կազմված ցուցակը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
Երկրորդ տեղում «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին է, որին հաջորդում է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սական:
Լավագույն 10-յակում են նաև Ջամալ Մուսիալան (Բավարիա), Գավին (Բարսելոնա), Էդուարդո Կամավինգան (Ռեալ Մադրիդ), Գաբրիել Մարտինելին (Արսենալ), Ֆլորիան Վիրցը (Բայեր), Յոշկո Գվարդիոլը (Լայպցիգ) և Մոյսես Կայսեդոն (Բրայթոն): .
























































