Այսօր՝ մարտի 28-ին, Քյոլնում ընկերական հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի և Բելգիայի ազգային հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվել է բելգիացիների հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Բելգիացիները հանդիպման մեկնարկում երկու արագ գոլ խփեցին։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է Յանիկ-Ֆերեյրա Կարասկոն։ Երեք րոպե անց Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց բելգիացիների առավելությունը: Երկու անգամ էլ նրանց օգնել է աչքի ընկնել Կևին Դե Բրույնեն։
Գերմանացիները 44-րդ րոպեին մեկ գոլ հետ բերեցին՝ Նիկլաս Ֆուլկրուգի 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։
Երկրորդ խաղակեսում Դե Բրույնեն (78-րդ րոպե) կրկին մեծացրեց հյուրերի առավելությունը։ Հանդիպման վերջնական հաշիվը 87-րդ րոպեին սահմանեց Գերմանիայի հավաքականի վինգեր Սերժ Գնաբրին։ Արդյունքում՝ 3-2 հօգուտ Դոմենիկո Տեդեսկոյի թիմի։