ՊՍԺ-ն դիտարկում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնի ևս մեկ թեկնածուի։ Ռոբերտո Մանչինին, ով գլխավորում է Իտալիայի հավաքականը 2018 թվականից, ըստ Il Messaggero-ի, Քրիստոֆ Գալտիեn հավանական փոխարինողների ցուցակում է:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Գալտիեն ընթացիկ մրցաշրջանը կավարտի Փարիզում, որից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռացվի պաշտոնից։
Ֆրանսիայի առաջնության 28 տուրից հետո փարիզյան գրանդը վաստակել է 66 միավոր եւ վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ն դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլից՝ երկու խաղերում էլ պարտվելով Մյունխենի «Բավարիային»: