Հարձակողական ոճի կիսապաշտպան Սերժ Գնաբրին այս ամառ կարող է հեռանալ Մյունխենի «Բավարիայից»:
Թուրինի «Յուվենտուսը» համարվում է 27-ամյա ֆուտբոլիստի կարիերան շարունակելու հավանական տարբերակը, հայտնում է Todofichajes-ը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ գերմանական գրանդը ծրագրում է բաժանվել ֆուտբոլիստից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գնաբրին «Բավարիայում» հանդես է գալիս 2017 թվականի հուլիսից։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է ինը գոլի (մեկը 11 մետրանոցից) և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։