Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Դեոտ Ուպամեկանոն խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողներ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի հետ դիմակայության մասին։ Ֆրանսիացին նշել է, որ սիրում է մասնակցել նման մրցակիցների հետ հանդիպումներին։
«Ես չեմ սկսում ավելի վատ քնել՝ խաղալով Մբապեի կամ Հոլանդի դեմ։ Ես սիրում եմ այս հանդիպումները: Ես ֆուտբոլ եմ խաղում լավագույնների հետ մրցելու համար։ Սա առաջընթացի միակ ճանապարհն է»,- Ուպամեկանոյի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչում «Բավարիան» հանդիպեց Մբապեի ՊՍԺ-ի հետ։ Դիմակայության երկու հանդիպումներում էլ հաղթանակ տարավ մյունխենյան թիմը, որը մրցաշարի քառորդ եզրափակչում կհանդիպի Հոլանդի «Մանչեսթեր Սիթիի» հետ։