Յոշկո Գվարդիոլը Չեմպիոնների լիգայի խաղից հետո խոսել է Պեպ Գվարդիոլայի հետ զրույցի մասին։
«Լայպցիգը», որի կազմում հանդես է գալիս խորվաթ պաշտպանը, 1/8 եզրափակչում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ Հաղորդվում էր, որ «քաղաքայինները» հետաքրքրված են 21-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ։
«Ակումբը շահագրգռված չէ վաճառել ինձ այս ամառ, ուստի որևէ տարբերակ քննարկելն իմաստ չունի: Կարևորը մրցաշրջանը հնարավորինս լավ ավարտելն է։
Չեմպիոնների լիգայի խաղից հետո ես ձեռքս մեկնեցի Գվարդիոլային և շնորհավորեցի նրան հաջորդ փուլ անցնելու կապակցությամբ։ Նա հիանալի մարզիչ է, նա ևս մի քանի խոսք ասաց ինձ, բայց դրանք կմնան մեր մեջ»,-պաշտպանի խոսքերն է փոխանցում RTL-ն։