Պերուի ֆուտբոլիստները վիճաբանել են իսպանական ոստիկանության հետ, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ երկրպագուները ցանկացել են մոտենալ Պերուի հավաքականի խաղացողներին։ Դրվագներից մեկում իսպանացի ոստիկանը հրել է խաղացողներից մեկին, ինչին ի պատասխան խաղացողը հրել է ոստիկանին։ Դրանից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել պերուացի ֆուտբոլիստների և իսպանական ոստիկանության միջև։
Հիշեցնենք, որ Պերուի հավաքականը ժամանել է Մադրիդ, որտեղ ընկերական հանդիպում է անցկացնելու Մարոկկոյի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Սիվիտաս Մետրոպոլիտանո մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ին:
Պերուի հավաքականը մարտի 25-ին ընկերական խաղում 0։2 հաշվով պարտվել է Գերմանիայի հավաքականին։