Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Էստոնիայի հետ տնային խաղում հաղթանակ տարավ 2-1 հաշվով:
Նշենք, որ առաջին խաղակեսից հետո ավստրիացիները նվազագույն հաշվով զիջում էին մրցակցին, սակայն երկրորդ խաղակեսում Կայնցի և Գրեգորիչի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարան։
F խմբի մեկ այլ խաղում Շվեդիան սեփական հարկի տակ առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ 5-0 հաշվով: Գոլերը խփեցին Էմիլ Ֆորսբերգը, Վիկտոր Դիքերեսը, Յեսպեր Կարլսոնը և Էնտոնի Էլանգան։ Եվ մեկ գոլ ադրբեջանցի ֆուտբոլիստն ուղարկեց սեփական դարպասը։
Այլ արդյուքներ․
Լեհաստան-Ալբանիա — 1-0
Մոլդովա-Չեխիա — 0-0
Հունգարիա-Բուլղարիա — 3-0
Մոնտենեգրո-Սերբիա — 0-2