Կրիշտիանու Ռոնալդուն ամենից հաճախ գոլ է խփում Լյուքսեմբուրգի հավաքականին` 11 գոլ:
Եվրո-2024-ի ընտրական փուլում Պորտուգալիան 6:0 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին։ Կրիշտիանու Ռոնալդուն դուբլ է ձևակերպել՝ խփելով իր 10-րդ և 11-րդ գոլերը Լյուքսեմբուրգի դեմ խաղում:
Երկրորդ տեղը կիսել են Լիտվայի և Շվեդիայի հավաքականները՝ այս թիմերի հետ հանդիպումներում Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը խփել է 7-ական գոլ։ Երրորդ տեղը կիսում են Անդորրան ու Հունգարիան՝ Ռոնալդուն 6-ական անգամ է գրավել այս թիմերի դարպասները։
Ընդհանուր առմամբ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է 122 գոլ։